Հովիկ Աբրահամյան. Ողջ հափշտակված պետական միջոցները պետք է վերադարձվեն

PanARMENIAN.Net - «ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերված խախտումների վերաբերյալ պետք է արձագանքեն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինները` կիրառելով համապատասխան միջոցներ», - հոկտեմբերի 8-ին, խորհրդարանի նիստում ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:



Աբրահամյանի խոսքերով, որոշ ոլորտներում ֆինանսական չարաշահումները հաճախ են կրկնվում` դա նշանակում է, որ կամ չեն գործում օրենքները, կամ էլ չեն կիրառվում համապատասխան միջոցներ խախտողների նկատմամբ:



Խորհրդարանի խոսնակը նշել է առավել քննադատության արժանի այն չարաշահումները, որոնք կապված են Հայաստանի հոգաբարձուների կազմակերպությունների համար տրամադրվող պետական միջոցների հետ: «Առաջարկում եմ Վերահսկիչ պալատին հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցի վրա եւ ներկայացնել իր առաջարկությունները ՀՀ կառավարությանը», -նշել է խորհրդարանի խոսնակը:



ՀՀ ԱԺ նախագահը ավելացրել է, որ ողջ հափշտակված պետական միջոցները պետք է վերադարձվեն, իսկ օրենք խախտողները պետք է պատժվեն:



Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին առաջարկությամբ` ուշադիր ուսումնասիրեն Վերահսկիչ պալատի զեկույցը եւ հայտնաբերել օրենքները, որոնք խախտվել են եւ ներկայացնել առաջարկություններ, որպեսզի այդ խնդրները լուծվեն ըստ օրենքի:



Խորհրդարանի խոսնակը Վերահսկիչ պալատի զեկույցը համարել է հավանությանը արժանի ՀՀ ԱԺ կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---