Հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանը կարճ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով կարճ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՊՀ քիշնեւյան գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվել, սակայն հայտնի է, որ բանակցությունների առանցքային թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---