Ցյուրիխում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումը

PanARMENIAN.Net - Մոտ 15 րոպե առաջ Ցյուրիխում ավարտվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ցյուրիխից, սկզբում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը տետ-ա-տետ հանդիպում են անցկացրել, այնուհետեւ նրանց է միացել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն:



Հոկտեմբերի 10-ին` ժամը 20:00-ին, Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն կստորագրեն օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



Ակնկալվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի Ռեյի ներկայությամբ, քանի որ Շվեյցարիան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունների միջնորդն է: Ստորագրման արարողությանը ներկա գտնվելու համար Ցյուրիխ կժամանեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---