Յուլիա Սահին. Քենտիկյանի դեմ պետք է պայքարել ուժերի գերլարումով

PanARMENIAN.Net - WIBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանաբնակ թրքուհի Յուլիա Սահինը (20-0,2) մեկնաբանել է տեղի ունեցած մենամարտը հայուհի Սյուզի Քենտիկյանի հետ: Հիշեցնենք, որ այս մենամարտում հաղթել է Քենտիկյանը:



«Աշխարհի չեմպիոնի դեմ մենամարտում պետք է պայքարել ուժերի գերլարումով: Ես գտնում եմ, որ միավորները ոչ այնքան օբյեկտիվ էին բաշխվել, սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց: Ես շատ լավ էի նախապատրաստվել Քենտիկյանի դեմ մենամարտին, սակայն, ցավոք, դա բավական չէր»,-մեջբերում է Սահինին boxing.de-ն:



Սահինի մարզիչ Մեհմեդ Հենդեմը նշել է, որ անկախ պարտությունից, նա գոհ է իր սանից:



«Յուլիան կարող էր ավելի շատ հարվածներ հասցնել: Նա հստակ հետեւում էր նախանշված մարտավարությանը, եւ անկախ պարտությունից, ես գոհ եմ նրանից: Նա ամեն ինչ գերազանց էր կատարում»,-ասել է Հենդեմը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---