ԲԱՔՎՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ Է ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Բաքվում Միավորված ընդդիմադրության շարժման հանրահավաքին մասնակցելու պատճառով ձերբակալվել են 85 մարդ, որոնցից 50-ը «Մուսավաթ» կուսակցության անդամներ են: 17 մուսավաթականներ ձերբակալվել են տարբեր ժամկետներով, ընդ որում չորսը` մինչեւ հանրահավաքի սկիզբը: Ձերբակալվածներից 18-ը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, 13-ը` Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ, չորսը` Քաղաքացիական միասնություն կուսակցության ակտիվիստներ են: Ոստիկանության հետ ընդհարման ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 200 ընդդիմադիրներ: Մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---