ՀՅԴ-ն նոր քաղաքական պլատֆորմ է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը ներկայացրել է ներ քաղաքական պլատֆորմ` «ՀՅԴ (Հայաստան) գործունեության ուղղությունը», որում առանձնացրել է երեք հիմնախնդիր` ազգային, սոցիալ-տնտեսական եւ հասարակա-քաղաքական խնդիրներ: Ազգային խնդիրների բաժնում կուսակցությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Ջավախքի հիմնախնդրին, Սփյուռքին, ինչպես նաեւ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հիմնական չափանիշներին ու պահանջներին:



Սոցիալ-տնտեսական բաժնում ՀՅԴ-ն նշել է, որ հիմնական նպատակը սոցիալական պետության կառուցումն է` հիմնված դեմոկրատական ու իրավական սկզբունքների վրա:



«Մենք չենք սահմանափակվել ազգային խնդիրներով, քանի որ մտադիր ենք գործող իշխանությունների լիարժեք այլընտրանք դառնալ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ՀՅ Դաշնակցության Բարձրագույն մարմնի (ԲՄ) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ պլատֆորմը կուսակցությանը հնարավորություն կտա համագործակցել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ: «Դաշնակցության դիրքորոշումը ենթակա չէ փոփոխության, անկախ այն բանից, թե որ դաշտում է նա` կոալիցիոն, թե ընդդիմական»,- ասել է Արմեն Ռուստամյանը:



Հասարակա-քաղաքական խնդիրների բաժնում ՀՅ Դաշնակցությունը հատկապես առանձնացրել է համակարգային եւ սահմանադրա-օրենսդրական բարեփոխումները, որոնք բարենպաստ միջավայր են ձեւավորում ժողովրդավարացման համար, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի ստեղծումը, որը կկարողանա ապահովել ընդդիմության գործող դերը, ինչպես նաեւ նոր ընտրական համակարգի ձեւավորումը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---