Համագործակցությունը մշակույթի ոլորտում կծառայի հայ-եգիպտական կապերի ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունցավ Եգիպտոսի բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Հանի Հելալի հետ։ Զրույցի ընթացքումկողմերըքննարկեցին երկու երկրների կրթականհարաբերությունների եւ համագործակցության արդի փուլի հետ կապված հարցեր, մասնավորապես 2009-2012թթ. համար կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության միջկառավարական գործնական ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:



Երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Եգիպտոսի բուհերի միջեւ անմիջական կապի հետագա զարգացման եւ փորձի փոխանակման շարունակականությունը: Հատկապես բարձր գնահատվեց Կահիրեի Համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը` որպես երկկողմ սերտ համագործակցության արգասիք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---