ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայկական Ատոմային էլեկտրակայանը սպառնալիք չի ներկայացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԱՄՆ Միջուկային Կարգավորող հանձնաժողովի միջազգային ծրագրերի գլխավոր մասնագետ Ջեկ Ռամզին: Նրա խոսքերով, Հայկական ԱԷԿ-ի ռիսկի աստիճանը չի գերազանցում, ատոմային կայանների շահագործման հետ կապված, աշխարհում ընդունված չափերը: Ներկայումս Հայաստանում է գտնվում ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների մի խումբ, որը սեմինար է անցկացնում ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ ռեակտորում մետաղի վիճակի ուսումնասիրության վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---