Հայաստանն ու Բելառուսը լուրջ նախադրյալներ ունեն մեծ տնտեսական ծրագրերի իրագործման համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԲելառուսիՀանրապետության արտաքին գործերինախարարՍերգեյ Մարտինովին: Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:



Նախագահ Սարգսյանընշել է, որ երկկողմքաղաքական երկխոսությունը բարձրմակարդակի վրաէ, սակայն տնտեսականգործակցությունը զարգացնելուանհրաժեշտություն կա: Սերժ Սարգսյաննասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու եւ ջանքերը համատեղելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել:



Սերգեյ Մարտինովը նշել է, որ Հայաստանը Բելառուսի կարեւոր գործընկերներից է: Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների ու կառավարությունների միջեւ լավ հարաբերությունները տնտեսության ոլորտում մեծածավալ եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու լուրջ նախադրյալներ են ստեղծում:



Կողմերը խոսել են մասնավորապես մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---