Արամ Սաֆարյան. Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը դեռեւս չի հասունացել

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, առանց այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցնելու, կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ձախողմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:



Խոսելով Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնության մասին` Սաֆարյանը նշել է, որ կուսակցության մեջ այդ հարցը դեռեւս չի քննարկվել եւ ինքը չի կարող խոսել պաշտոնական դիրքորոշման մասին: «Սակայն, ըստ իս, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ այդ հարցը դեռեւս չի հասունացել»,- ընդգծել է Սաֆարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---