Այսօր ինտերնետը Հայաստանում ավելի էժան է, քան մեկ տարի առաջ

PanARMENIAN.Net - Այսօր ինտերնետը Հայաստանում ավելի էժան է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դեռ մի քանի տարի առաջ ես ասում էի, որ ինտերնետը Հայաստանում 18 անգամ թանկ է միջազգային գների համեմատությամբ: Այսօր Հայաստանում ինտերնետն այն գինն ունի, որը թելադրված է օբյեկտիվ պատճառներով, սակայն կա գներն էապես իջեցնելու շանս»,-ասել է Արմեն Գրիգորյանը:



Ինչպես հաղորդել է խորհրդի գործադիր քարտուղարը, Հայաստանն այժմ ինտերնետ է ստանում միջնորդների` Վրաստանի ու Իրանի տարածքով, սակայն պետք է միանալ ինտերնետի եվրոպական գծերին ավելի կարճ ճանապարհներով: «Ինտերնետի գներն էապես կնվազեն, եթե այն տրամադրեն ոչ միայն ArmenTel-ն ու FiberNet-ը, այլ նաեւ եւս մի քանի ընկերություններ»,-ասել է Գրիգորյանը:



Նա կարեւորել է Թուրքիայի տարածքով ինտերնետի տարանցումը, որն, ըստ Գրիգորյանի, գտնվում է ինտերնետի եվրոպական ուղիների ճանապարհին: «Եթե հաջողվի ինտերնետ քաշել Թուրքիայի տարածքով, ապա մենք որակյալ կապ կունենանք եվրոպական գներով»,-ասել է Գրիգորյանը:



Ա.Գրիգորյանն ասել է նաեւ, որ ArmenTel-ն արդեն բանակցում է թուրքական կողմի հետ եւ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ: «Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, հաջորդ տարի մենք ինտերնետ-կապուղի կունենանք Թուրքիայից»,-ասել է նա:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---