Լրացել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության 90-ամյակը

PanARMENIAN.Net - Ասյ տարի լրացել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության 90-ամյակը: 1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից եւ կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների հնարավոր պատժիչ գործողությունները Թուրքիայի հանդեպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին եւ, Միություն եւ առաջադիմությունե կուսակցության կոմիտեի անդամներին, - հաորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունը:



1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով կազմվեցին հարցաքննիչ հանձնախմբեր (գլխավոր նախագահ` Անկարայի նախկին վալի Մազհար բեյ), որոնք սկսեցին հավաքել ար-մտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ եւ հրամաններ, ինչպես նա- ականատեսների վկայություններ:



Օսմանյան կայսրության նահանգները բաժանվեցին 10 դատաքննչական շրջանների, յուրաքանչյուր շրջանի համար նշանակվեցին դատախազներ, հարցաքննիչ դատավորներ եւ քարտուղարներ:



Ձերբակալվեցին երիտթուրքական մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ եւ այլ պաշտոնյաներ:

1919թ. հունվարի 8-ին Ստամբուլում կազմվեցին Առաջին, Երկրորդ եւ Երրորդ ռազմական արտակարգ ատյաններ: Դատական նիստերի ընթացքում քննվեցին երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների եւ շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող, Թեշքիլաթ-ը մահսուսեե-ի (Հատուկ կազմակերպություն), Յոզղաթի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) եւ Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը:



Թեեւ օրենքը նախատեսում էր հանցագործներին դատապարտել ոճրագործության վայրում, սակայն 1919 թ. փետրվարի 5-ին, Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյանը` Յոզղաթի տեղահանության եւ կոտորածի հանցագործների դատավարության առաջին նիստում հատուկ որոշում կայացրեց մեղադրյալներին Ստամբուլում դատելու մասին:



1919թ. մարտի 8-ին, սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) հատուկ հրամանագրով, երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվեցին Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի քննությանը: 1919թ. մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան -ս դատապարտեց երիտթուրքերի կառավարության գործադրած հանցագործ ծրագիրը:



Երիտթուրքական կուսակցության պարագլուխների - նախարարների դատավարությունն սկսվեց 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում եւ ընդհատումներով շարունակվեց մինչ- հունիսի 26-ը (13 նիստ): Այս դատաքննություների ընթացքում հեռակա կարգով մեղադրվեցին 11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական - պետական բարձրաստիճան գործիչներ:



Մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորեց Մալթա կղզի:



Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվեց 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան եւ ,Միություն եւ առաջադիմությունե կուսակցության կենտրոնական կոմիտեի, ,Թեշքիլաթ-ը մահսուսեե-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան: Մյուս 27 մեղադրյալների նեծ մասը դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվեցին: Դատավճռում մոռացության մատնվեցին անգլիացիների հովանավորությամբ կալանատնից Մալթա կղզի աքսորված հանցագործները: Հետագայում նրանցից շատերը վերադարձան աքսորից - տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրին Հանրապետական Թուրքիայում :



1919թ. հունիսի 21-ին, 23-ին - 28-ին տեղի ունեցան ,Միություն եւ առաջադիմությունե կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների եւ պաշտոնատար այլ անձանց դատավարությունները: Դատավճիռը հրապարակվեց 1920թ. հունվարի 8-ին: 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները` մի քանի տարվա ազատազրկման:



Յոզղաթի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվել է 1919թ-ի ապրիլի 8-ին: Յոզղաթի մութասարիֆի տեղակալ եւ Բողազլյանի քայմաքամ Քեմալ բեյը դատապարտվեց մահպատժի, իսկ Յոզղաթի ոստիկանապետ Թեվֆիք բեյը` 15 տարվա տաժանակրության: Տրապիզոնի կոտորածների իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 22-ին: Ութ հանցագործներից երկուսը` Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյն ու երիտթուրքական կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիմ բեյը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները` տարբեր ժամկետներով ազատազրկման: Բյոյուքդերեի հայերի եւ հույների կոտորածները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919թ. մայիսի 24-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---