«Օրանժ» ընկերությունը կներդնի հայկական շուկա հեռուստահաղորդակցության ոլորտի բոլոր նորարարությունները 5 նոյեմբերի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին, փոխնախագահ Օլաֆ Սուանտիին, «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութային եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին: Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Օրանժ Արմենիա» երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: «Օրանժը» ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերության ապրանքանիշն է եւ մեր երկրում մատուցելու է բջջային կապի ու ինտերնետի ծառայություններ: Ողջունելով «Ֆրանս Տելեկոմի» պատվիրակությանը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինք «Օրանժի» մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը: Մենք խորապես շահագրգռված ենք հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան, եւ վստահ եմ, որ «Օրանժի» գործունեությունը մեր երկրում դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա»: Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ եւս օժանդակելու, որպեսզի «Օրանժ Արմենիան» կարողանա մատչելի եւ բարձրակարգ ծառայություններ մատուցել մեր ժողովրդին: «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է «Օրանժի» համար: «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչի շուրջ Ձեզ հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել հունվար ամսին: Այսօր շարժական բջջային կապի ցանցի հիմնարկեքն է, բացումը. մի բան, որն առանց Ձեր օժանդակության եւ օգնության չէր կայանա»,- ընդգծել է նա եւ հավելել. «Բացի բջջային հեռախոսացանցի, սա նաեւ ինտերնետային ցանց է: Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան»: Կողմերը համակարծիք են եղել, որ սա երկուստեք շահեկան գործ է. թե «Օրանժի» համար որպես բիզնես, եւ թե Հայաստանի տնտեսության համար: «Մեր ցանկությունն է, որ ընկերությունն ավելի մատչելի եւ որակյալ ծառայություններ մատուցի»,- շեշտել է երկրի ղեկավարը: Նշելով, որ միանգամայն բավարարված է «Օրանժ Արմենիա» ընկերության հայաստանյան թիմի աշխատանքից` «Ֆրանս Տելեկոմի» ղեկավարը ներկայացրել է իրենց մրցակցային առավելություններն, այն նորարական լուծումները, որոնք առաջարկում են եւ խոսել է «Օրանժի» առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |