Տիգրան Սարգսյան. ArmTech-ը պետք է զարգանա եւ կատարելագործվի

PanARMENIAN.Net - Ավարտին էմոտենում ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանիաշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Արմթեք 2009» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռենեսանս» եւ «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաեւ մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Սան Հոզեի«Ֆեյրմոնթ» հյուրանոցում կայացած «Արմթեք2009» համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին: Կառավարության ղեկավարը նշել է. «Ակնհայտ է, որ «Արմթեքը» պետք է զարգանա եւ կատարելագործվի: Այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար: Առաջինը ` այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար ճշգրտելու Հայաստանում մեր անելիքը: Հայաստանի դերի, նշանակության, ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել, մեր ծրագրերի որոշ կետեր էլ քննություն են բռնում, եւ դրանք պետք է ուժեղացնենք, ամրապնդենք: Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձեւակերպում կար` անցյալը այսօր է, իսկ ապագան վաղն է: Այս ձեւակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը: Սա ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն է: Մենք պետք է պատրաստ լինենք արագ փոփոխություններին»: Վարչապետը նշել է, որ Սիլիկոնային հովտում գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: «Դրանք արդեն հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել, ասել է վարչապետը: Պարզվում է, որ մենք պետք է վերալիցքավորվենք, ինչի հնարավորությունը տալիս է «Արմթեքը»: Երկրորդ, մեր հանդիպումների ժամանակ խոշոր ընկերություններից մեկի հետ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան: Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ: Արդեն ազատ տեղ չի մնացել »:



Վարչապետն ընդգծել է երրորդ եզրակացությունը. «Աշխարհի գլոբալ ընկերությունների մեջ մրցակցությունը գնում է ոչ թե այսօրվա շուկայում տարածք գտնելու համար, քանի որ ազատ տարածք չկա: Ավելին, ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են, ինչը «Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը» դարձնում է խիստ արդիական, որովհետեւ բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր եւ վաղը: Մենք ուշացել ենք` նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը»: Վարչապետն առանցքային է համարել հարցը, թե ո՞րն է մեր երկրի տեղն ապագա աշխարհում. «Ոչ մի գլոբալ ընկերություն մեր փոխարեն չի մտածում, նրանք մտածում են իրենց բիզնեսի մասին: Իսկ հարցի պատասխանը գտնելուն պետք է օժանդակի «Արմթեքը»:



Աշխատանքային այցի վերջին օրըՏիգրան Սարգսյանն այցելել է Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, շրջել ընկերությունում, ծանոթացել նրա ծրագրերին, հնարավորություններին: Վարչապետը գրառում է թողել պատվո հյուրերի համար նախատեսված հուշապատին: Ինկուբատորի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Plug and Play-ի համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի հետ ինկուբատորի կողմից ծրագրերի կազմման ու իրականացման վերաբերյալ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---