Երկրից դուրս ռուսական բանակի օպերատիվ օգտագործման օրենքը մտել է ուժի մեջ

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք կարգավորում են ՌԴ բանակի օպերատիվ օգտագործումը երկրից դուրս



Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, այսուհետ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կարող են օպերատիվ օգտագործվել ետ մղել արձակումը ռուս զինծառայողների կամ այլ զորքերի վրա, որոնք տեղակայված են ՌԴ դուրս: Բացի այդ, դա նաեւ կարող է օգտագործվել կանխարգելել կամ ետ մղել ուրիշ պետության դեմ հարձակումները, պաշտպանել արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին եւ այլն:



Մինչ օրս, միակ միջազգային փաստաթուղթը, որը կարգավորում էր ռուսական զորքերի օգտագործումը արտասահմանում դա`Հավաքական անվտանգության պայմանագիրն էր, որը ընդունվել էր 1992 թ-ն:



Պայմանագրի 4-դ հոդվածը նախատեսում է ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերել «հարձակման դեպքում յուրաքանչուր մասնակից պետության դեմ»: Հավաքական անվտանգության պայմանագիրը թույլ է տալիս օգտագորրծել ռուսական ստորաբաժանումները միայն պայմանագրի այլ մասնակիցների տարածքում` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---