Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն11 նոյեմբերի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են եւ բարձր գնահատեց առկա առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը եւ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երեւանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին: Զրույցի ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարեւան երկրների խորհրդարանների դերակատարմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ |