«ԱրմենՏել»-ն անմիջական մասնակցություն ունի երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հանդես եկավ երիտասարդների հայրենասիրական դաստիրակությանն ուղղված ծրագրի գլխավոր հովանավոր, որն իրականացվեց «Ազատամարտիկ» ՀԿ-ի կողմից 2009թ-ի հոկտեմեբեր-նոյեմբեր ամիսներին:Ծրագրիշրջանակում ազատամարտիկների զավակների համար կազմակերպվեց այց Հայաստանի սահմանամերձ գյուղեր` Չինարի, Պառավաքար, Կիրանց եւ Ոսկեպար:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ ընկերությունը կարեւորում է այս ծրագիրը քանի որ «վառ ապագան հաջողությամբ կերտելու համար չի կարելի մոռանալ Հայրենիքի անցյալը»:



«Ազատամարտիկ» ՀԿ-ի նախագահ Հայկ Հարությունյանի խոսքով, այս միջոցառումը «հնարավորություն տվեց երիտասարդներին հանդիպել եւ շփվել պատերազմ անցած հերոս տղաների հետ, որը հայրենասիրական արտասովոր դաս հանդիսացավ բոլոր մասնակիցների համար»:



Միջոցառմանընթացքում պարգեւատրվեցին ազատամարտիկները, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի տնօրեններին ու մանկավարժներին, ովքեր, չնայած պատերազմին, շարունակեցին ապրել ու աշխատել սահմանամերձ գյուղերում: Հարգանքի տուրք մատուցվեց զոհված ազատամարտիկների խաչքար հուշակոթողներին: Յուրաքանչյուր գյուղի առաջին դասարնցիները որպես նվեր ստացան գրենական պիտույքներ եւ գրքեր:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---