Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը նորմալ երեւույթ է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն, առանց առաջընթացի ղարաբաղյան կարգավորման հարցում, կարող է վնասել Անկարայի ու Բաքվի հարաբերություններին: Այդ մասին ասվում է Chatham House-ի «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» զեկույցում: Ըստ հեղինակների, 2008թ. օգոստոսի պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ-թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է 1993թ., կարող է օգտակար լինել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Chatham House-ը գտնում է, որ Թուրքիան առաջ էր քաշում եւ շարուակում է առաջ քաշել նախապայմաններ սահմանի բացման համար` պահանջելով Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ կարգավորել Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի շահերից ելնելով:



«Հայաստանի իշխանությունները, համարժեք գնահատելով իրավիճակը տարածաշրջանում, հանդես եկան նախաձեռնությամբ: Օգոստոսյան իրադարձություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», որի արդյունքում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Այդ նախաձեռնությունը, հակառակ որոշ սպասումների, չառաջացրեց Մոսկվայի հակազդեցությունը»,-ասվում է զեկույցում:



Զեկույցում հիշատակվում են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները: «Մոսկվան սատարում է քրդերին, ինչպես նաեւ Կիպրոսի թուրքերին, որտեղ ՌԴ-ն կարող է օֆշորային գոտի ստեղծել: Բրիտանացի փորձագետները գտնում են, որ ռուս-թուրքական հարաբերությունները միանգամայն տեղավորվում են տարածաշրջանի քաղաքական պատկերի մեջ:



Chatham House-ը նաեւ հանարավոր է համարում որոշ վերադասավորումները տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում, սակայն կարծիք է հայտնում, որ քիչ հավանական է, որ մի կողմից հարաբերությունների կարգավորման արդյունքում ՌԴ-ն խուսափի համագործակցել Հայաստանի հետ, մյուս կողմից` վատթարանան Անկարայի ու Բաքվի հարաբերությունները:



Բրիտանացի փորձագետները նաեւ նորմալ են համարում Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը: «Վավերացման ձգձգումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանի որ «Հայաստանի իշխանությունները սպառնացել են հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացից, եթե վավերացումը ձգձգվի»,-ասվում է զեկույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---