Բենիտա Ֆերերո Վալդներ. «Քաղաքացիական հասարակության երկխոսությունը նոր չափանիշներ է ներմուծում «Արեւելյան գործընկերության» մեջ

PanARMENIAN.Net - Բրյուսելում անցկացվող «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությամբ մասնակից երկրների քաղաքացիական հասարակության ֆորումը կարեւորագույն դեր կխաղա ԵՄ գործընկեր- երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ վստահության ամրապնդման համար: Այս մասին Բրյուսելում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների կոմիսար Բենիտա Ֆերերո Վալդները :



«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ երկխոսությունը նոր չափանիշներ է ներմուծում «Արեւելյան գործընկերության» մեջ, ինչն էլ կհարստացնի մեր գործունեությունը նախաձեռնության շրջանակներում: Ֆորումը կբերի թարմ գաղափարներ, քանի որ մենք աշխատում ենք, որպեսզի լուծենք մեր գործընկեր երկրների խնդիրները», - ասել է եվրակոմիսարը:



Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի լրատվական քաղվածքում, նոյեմբերի 16-17-ին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Բրյուսելում անցկացվում էր քաղաքացիական հասարակության ֆորում, որին հրավիրված էին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, ԵՄ երկրների նույն կազմակերպություններից ավելի քան 200 ներկայացուցիչներ:



Ֆորումին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, հրավիրվել էին «Արեւելյան գործընկերության» 141 կազմակերպություն նաեւ 79 կազմակերպություն` Եվրամիությունից ու այլ երկրներից:



Ֆորումը ի ցույց է դնում ԵՄ-ի հակվածությունը «Արեւելյան գործընկերության» նախագծի մասնակից ժողովուրդների հայացքների եւ գաղափարների ընդունման հարցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---