Ռալֆ Յիրիկյան. Գիտելիքների եղած պաշարով բավարարվելու եւ նորարարություններն անտեսելու մոտեցումն առնվազն անտրամաբանական է

PanARMENIAN.Net - Նախօրեին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Արտաշատի համալսարանում: Անմիջական շփմանմիջոցովարդենձեռք բերված փորձին ծանոթանալը գիտելիքների պաշարը հարստացնելու ժամանակի խնայողության առումով լավագույն հնարավորությունն է, հատկապես երբ խոսքը երիտասարդ պետությունում կառավարման առաջադեմ մոդելների լիարժեք կիրառման մասին է: Հնգամյա փորձով երիտասարդների հետ կիսվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է նաեւ այդ տրամաբանությունից:



Դասախոսության միջոցովուսանողներըծանոթացան կառավարման մշակույթիգաղտնիքներին. աշխատանքի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, հարգանքի եւ պատասխանատվության արժեքների վրա հիմնված արտադրական հարաբերությունների ձեւավորման եւ ցանկալի արդյունքների հասնելու ուղիներին, ասել են PanARMENIAN.Net ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունում:

«Աշխարհում կատարվող փոփոխությունները եւ զարգացման խելահեղ տեմպերը պարտադրում են հաշվի նստել իրականության հետ եւ անընդհատ հարստացնել գիտելիքների զինանոցը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող միմյանց հաջորդող նորարարություններն այդ մարտահրավերներին ընդառաջ կատարվող քայլեր են: Գիտելիքների եղած պաշարով բավարարվելու եւ նորարարություններն անտեսելու մոտեցումն առնվազն անտրամաբանական է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք զարգացման իրական ծրագրեր եւ ցանկություն ունեն: Մենք ձգտում ենք գնալ զարգացման ճանապարհով եւ պատրաստ ենք երիտասարդ սերնդի հետ կիսվել մեր փորձով»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---