Ադրբեջանի նախագահի հայտարարություններն հայ հանրության վրա ազդելու նպատակ ունեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հայտարարություններն հայ հանրության, ոչ թե իշխանությունների վրա ազդելու նպատակ ունեն: Ակդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով Ի.Ալիեւի սպառնալիքները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի մասինի: Ըստ նրա, Ալիեւի հայտարարությունների նպատակն է խուճապ առաջացնել հայ ժողովրդի մոտ, հույս ունենալով, որ դա ներքին ճնշման կհանգեցնի հայկական իշխանությունների հանդեպ: «Այն հավանականությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմ կսկսվի, հավասար է զրոյի»,-ասել է Դավիդ Ջամալյանը: Ընդ որում, նա նշել է, որ հարցի ռազմական լուծումը հնարավոր է միայն երկու դեպքում` պետականության թուլացման կամ եթե դա ձեռնատու լինի գերտերություններից մեկին: «Այսօրվա դրությամբ այդ տարբերակներից ոչ մեկը իրատեսական չէ»,-ասել է նա:



«Այսօրվա դրությամբ երկու երկրների ռազմական ներուժը հավասար է»,-ասել է Ջամալյանը` հավելելով, որ ադրբեջանական հասարակությունը եւս պատրաստ չէ պատերազմի եւ իր հայտարարություններով Ալիեւը խուճապահար է անում իր ժողովրդին:



«Բոլորին է հայտնի, որ հարձակվող կողմի կորուստներն ավելի շատ են: Հարց է առաջանում, ո՞վ է պատերազմելու: Չեմ կարծում, որ դա Ալիեւի կլանն է լինելու, հավանաբար պատերազմի ողջ ծանրությունը կկրեն Ադրբեջանի շարքային քաղաքացիները: Արդեն վաղուց անցել են այն ժամանակները, երբ հարձակվող երկիրը հայտարարում էր այն մասին, թե պատրաստվում է հարձակվել»,-ասել է Դ.Ջամալյանը` նշելով, որ եթե Բաքուն իրոք որոշեր պատերազմ սկսել, նա դա կաներ առանց նախազգուշացման:



Ընդ որում հոգեբանը նշել է, որ հայկական կողմը չպետք է զիջի Ղարաբաղը, քանի որ, ստանալով Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը որոշ ժամանակ անց կսկսի պահանջել Սյունիքի մարզը: «Լեռնային Ղարաբաղի հանձնումով հարցը չի լուծվի»,-ասել է Ջամալյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---