Daily Telegraph. Ղարաբաղի հարցում դրույքները միանգամայն բարձր են

PanARMENIAN.Net - Բրիտանական Daily Telegraph թերթը հրապարակել է «Լեռնային Ղարաբաղ` սպառնալիք Կովկասում» հոդվածը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Եվրոպայում քչերն են հիշում, բայց դա չի նշանակում, որ դրա մասին մոռացել են դիվանագետները»,- նշում է թերթը` հիշեցնելով Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:



Հոդվածի հեղինակը նշում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի ապագան կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի բնակիչների, այլեւ, օրինակ, Թուրքիայի համար, Կովկասում նրա դերի ու Եվրամիություն մտնելու նրա հույսերի համար, եւ ոչ պակաս կարեւոր է նավթն ու գազն ապահով Արեւմուտք փոխադրելու համար:



«Այս անկլավը վերջնական կարգավիճակով փոխարինելու համար տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հիման վրա որոշում գտնելն ավելի քան բարդ է»,- գրում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---