Հայաստանում բացվել է «ՀԱՊԿ Ինստիտուտի» ԻՈԿ մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հայաստանում բացվել է «ՀԱՊԿ Ինստիտուտի» ԻՈԿ մասնաճյուղը: Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինստիտուտի մասնաճյուղերի բացումը ենթադրվում է նաեւ կազմակերպության մյուս անդամ երկրներում: «Այդ մասնաճյուղերը պետք է լուծեն երեք հիմնական խնդիր. առաջինը` հետազոտական աշխատանք, իրադրության զարգացումներից ու միտումներից ելնելով առաջարկների մշակում, երկրորդը` տեղեկատվական աշխատանք` ուղղված ՀԱՊԿ գործունեության մասին տեղեկատվության տարածմանը, եւ երրորդը` աշխատանք փորձագիտական ընկերակցության հետ իրադրության շուրջ համատեղ գնահատականների մշակման վերաբերյալ»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---