Երիտասարդ ձյուդոիստները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-29 Երեւանի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն մոտ 100 ձյուդոիստներ Հայաստանի մարզերի ու Երեւանի զանազան սպորտդպրոցներից:



Առաջնությունը հնարավորություն կընձեռի ընտրելու ուժեղագույն մարզիկներին, որոնք կմտնեն Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մեջ:



Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին տեղի ունեցան Հայաստանի ձյուդոյի պատանեկան ու մեծահասակների առաջնությունները: Երիտասարդական առաջնությունը վերջին մրցաշարն է այս տարի, որից հետո բոլոր հավաքականները կսկսեն պատրաստվել Հայաստանի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---