Հովհաննես Հովհաննիսյան. ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-դ համագումարին ՀՀ վարչապետին պետք էր հայտարարել անվստահության քվե, եւ ոչ թե ընտրել նրան այդ կուսակցության գործադիր մարմնի անդամ», - հայտարարել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Հայաստանի Լիբերալ կուսակցության (ՀԼԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:



Հովհաննիսյանի խոսքերով, ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Հայաստանում գրանցվել է 18.6% տնտեսական անկում: Նա նաեւ նշել է, որ աննպատակահարմար է վարկեր ստանալ դրսից, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 36%, եւ հետագայում Հայաստանը չի կարողանա սպասարկել այն: «Պետք է հասկանալ, որ եվրոպական վարկերը, Հայաստանին տրվում են որոշ քաղաքական հարցեր լուծելու համար, որպես պատասխան, այսինքն հայ-թուրքական հարաբերությունների բարելավում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում:



Նա նաեւ ավելացրել է, որ եթե ՀՀ կառավարությունը չմտցնի լուրջ փոփոխություններ երկրի տնտեսական քաղաքականության մեջ, ապա ՀՀ-ը 2010 թ-ց ի վիճակի չի լինի վճարել նույնիսկ թոշակները:



Խոսելով ՀՀ վարչապետի, տնտեսության եւ ֆինանսների նախարարների ՀՀԿ-ն անդամակցության մասին Հովհաննիսյանը նշել է, որ երկրում երկրում ընթանում է տոտալ «հանրապետականացում», որը նման է Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը խորհրդային ժամանակաշրջանում:



Իր հերթին, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ պարտք են տալիս այն պետությանը, որը ի վիճակի է այն վերադարձնել: Նա նաեւ հաղորդել է, որ վարկերի որոշ մասը 2010 թ-ն կուղղվի սոցիալական ծրագրերի իրականացմանը, իսկ հիմնական մասը` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար է:



Մինասյանը չհամաձայնվեց ՀԼԿ-ն առաջնորդի թոշակներին վերաբերվող կարծիքի հետ, եւ նշեց, որ նման բան տեղի չի ունենա: Նա ընդգծեց, որ պետք չէ խուճապ առաջացնել հասարակության մեջ նմանատիպ հայտարարություններով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---