Անկարայի հակասական հայտարարությունները չեն կարող զիջումների դրդել Հայաստանին

PanARMENIAN.Net - Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:



Թուրքիան չի հասկանում, որ իր հակասական հայտարարություններով չի կարող ազդել Հայաստանի վրա: «Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն պարբերաբար հայտարարում է, թե Թուրքիան չի վավերացնի Արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Այդ հայտարարությունների նպատակն է դրդել Երեւանին զիջումների գնալ, սակայն թուրքական դիվանագիտությունը, հավանաբար, չի հասկացել, որ հայկական կողմի հետ այդ խաղը չի անցնի»,-ասել է թուրքագետը:



Անդրադառնալով Աթենքի ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին` Ռ.Սաֆրաստյանը նշել է, որ Հունաստանի մայրաքաղաքում բոլոր քաղաքական խաղացողները կրկին հաստատեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը չպետք է շաղկապվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Այս երկու գործընթացները կապելու Թուրքիայի ձգտումը կողմնակիցներ չգտավ»,-ասել է թուրքագետը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---