Սանքտ Պետերբուրգում կքննարկեն ՀԱՊԿ գործունեության իրավական հարցերը 2 դեկտեմբերի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Սանքտ Պետերբուրգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նախաձեռնությամբ տեղի կունենա «ՀԱՊԿ անդամ պետությունների զինվորական համակազմի գործունեության ապահովմանն ուղղված ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիրնեը» թեմայով խորհրդաժողովը: «ՀԱՊԿ խորհրդարանական մասով կա խնդիրների մի շարք, որ անհապաղ լուծում է պահանջում: Մասնավորապես, այսօրվա դրությամբ ակտուալ է անդամ պետությունների օրենսդրությունների համադրումը անվտանգության ոլորտում` նպատակ ունենալով հեռանկարում նույնացնել բովանդակային մասը, Արագ արձագանքման հավաքական ուժերի արդյունավետ գործունեության համար հարկավոր է լրամշակել գոյություն ունեցող նորմատիվ ակտերն ինչպես միջազգային, այնպես էլ անդամ պետությունների մակարդակներով»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ն.Բորդյուժան այժմ էական է համարում, որ այդ խնդրների լուծմանը միանա ՀԱՊԿ ԽՎ-ն` ներգրավելով նաեւ ազգային խորհրդարաններն ու իրավական ծառայությունները: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ հավաքական անվտանգության ուժերի եւ համակարգերի իրավական կանոնակարգման հարցերը, ՀԱՊԿ զորակազմի զինծառայողների նյութական ապահովման եւ այլ հարցեր: Միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների իշխանությունների օրենսդիր մարմինների եւ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ներկայացուցչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |