Իլյա Երկրորդը խոստանում է լուծել Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդն իր նստավայրում ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի, հայկական մի շարք եկեղեցիների պատկանելության, տեղի հայկական հուշարձանների, այդ թվում` եկեղեցիների պահպանության եւ վերականգնման հարցերը:



Իլիա Երկրորդըվստահեցրել է, որ նշված խնդիրները պատշաճ լուծում կստանան Վրաստանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների համատեղ ջանքերով եւ շեշտել է հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Նա ցանկություն է հայտնել նաեւ առաջիկա պատեհ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին հյուրընկալելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---