Թուրք վարչապետն առաջին անգամ հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրություններում նախապայմաններ չկան

PanARMENIAN.Net - «Որքան էլ Թուրքիան զանազան հանդիպումների նախօրեին խոսի այն մասին, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման խոսք անգամ չի կարող լինել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո թուրք վարչապետ Էրդողանն առաջին անգամ հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրություններում նախապայմաններ չկան»,- այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց նաեւ, որ այդ հայտարարությամբ Էրդողանը հաստատեց այն, ինչի մասին արդեն երկար ամիսներ խոսում են Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:



Խոսելով թուրքական խորհրդարանում Արձանագրությունների վավերացման ժամկետների մասին` Շարմազանովը կրկին հաստատեց, որ գործընթացի չարդարացված երկարաձգման դեպքում հայկական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի: Պատասխանելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից Արձանագրությունների վավերացման ծայրահեղ խելամիտ ժամկետների մասին լրագրողների հարցին` Շարմազանովը պատասխանեց, որ հայկական խորհրդարանին դրա համար հարկավոր կլինի մի քանի ամիս, եւ դա տեղի կունենա արդեն 2010-ին:



Շարմազանովը կրկին հաստատեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եւ այդ հարցի լուծման գործում ոչ մի միակողմանի զիջումների չի գնա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---