Սարկոզին Երեւանին ու Բաքվին կոչ է արել պայմանավորվել հակամարտության համապարփակ կարգավորման մասին

PanARMENIAN.Net - Նախօրեին Փարիզում կայացավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, որոնց թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:



Նիկոլյա Սարկոզին ողջունեց շարունակվող բանակցությունների դրական դինամիկան, ինչի մասին վկայում են այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած վեց հանդիպումները: Ֆրանսիայի ղեկավարը հակամարտության կողմերին կոչ է արել պայմանավորվել հակամարտության համապարփակ կարգավորման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---