«Հատիսը» պարտվել է ռուսական «Չեւակատային», խաղի արդյունքի վրա ազդել է նաեւ կողմնակալ մրցավարությունը

PanARMENIAN.Net - Հայկական բասկետբոլի «Հատիս» ակումբը Եվրոպայի գավաթի մրցաշարի ընտրական փուլի F խմբում դեկտեմբերի 10-ին խաղացել է «Չեւակատայի» հետ նրա դաշտում եւ պարտվել է 91:82 հաշվով: Ինչպես հաղորդում է «Հատիսի» պաշտոնական կայքէջը, խաղի արդյունքի վրա ազդել է նաեւ կողմնակալ մրցավարությունը: «Հանդիպումը «Հատիսի» հետ վերջին հույսն էր «Չեւակատայի» համար: Ռուսական ակումբը պետք է հաղթեր 4 միավորի տարբերությամբ, քանի որ Երեւանում նա տանուլ տվեց 103:99 հաշվով, եւ հավասար միավորների դեպքում առավելություն կստանար «Հատիսը»,-հաղորդում է hatis.am-ը:



Գիա Ղազանչյանի սաներից ամենաարդյունավետը Մաուրիտա Ռեյդն էր (Ջամայկա), նրա հաշվին 22 միավոր է: Ռեյդը 7 միավորով գերազանցեց Անաստասիա Պիմենովային («Չեւակատա»):



F խմբի երկրորդ փուլում հունական «Ատինայկոսը» հաղթեց թուրքական «Բեշիկթաշին» 81:60 հաշվով եւ առաջեւում է 9 միավորով: «Բեշիկթաշը» 2-րդ տեղում է 8 միավորով, պարտութունից հետո «Հատիսը» շարունակում է մնալ 3-րդ տեղում 7 միավորով: «Չեւակատան» 6 միավոր ունի:



Իր վերջին խաղը «Հատիսը» կանցկացնի դեկտեմբերի 17-ին Երեւանուն` «Բեշիկթաշի» հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---