Ստեփան Սաֆարյան. Օբամա-Էրդողան հանդիպման արդյունքները մտավախություն են առաջացնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին հանդիպումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ նրանք համաձայնության հասան շատ հարցերի շուրջ, իսկ ԱՄՆ-ի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում փոխվեց: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, դա դարձավ պատճառը, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ կատարծ իր այցի ժամանակ բարձրացրեց նախապայմանների հարցը հայ-թուրքական մերձեցման հարցում:



Նա նաեւ գտնում է, որ Հայաստանի նախագահի հանձնարարությունը ՀՀ օրենսդրության մեջ ուղղումներ նախապատրաստելու մասին, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն, չի մեղմացնում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը: Սաֆարյանը նշել է, որ դեկտեմբերի 10-ին Լատվիայի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահը ՀՀ ԱԺ-ում հանդիպման ժամանակ նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն անդրադառնա Հայոց ցեղասպանության հարցին` չխանգարելու համար հայ-թուրքական մերձեցման գործընթացին:



Սաֆարյանը նշել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձգձգելու համաձայնություն ստացավ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ժամանակ էր տրվել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշել է, որ կուսակցությունը առաջիկայում եւս կպայքարի Արձանագրությունների վավերացման դեմ` իրազեկելով Հայաստանի բնակչությանը այդ փաստաթղթերի բացասական կողմերի մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---