Հիմա Ադրբեջանը սկսել է պահանջներ ներկայացնել ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքականության անհեթեթությունը սահման չունի: Հիմա Ադրբեջանը սկսել է պահանջներ ներկայացնել ԱՄՆ-ն: Բաքուն ակնարկել է Վաշինգտոնին իր դժգոհությունը Կոնգրեսի որոշման կապակցությամբ 2010 ֆինանսական տարում տրամադրել Հայաստանին 41 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլար



«Ադրբեջանական կողմը կարծում է, որ երկիրը պետք է տեղյակ լինի ԱՄՆ-ի կառավարության կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերի եւ գործունեության մասին, եւ նրանք պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի կառավարության հետ», - հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը:



Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների գործունեությունը, որը ուղղված էր Ազատության աջակցման ակտի 907 ուղղմանը, ավարտվեց անհաջողությամբ, քանի որ 2010 ֆինանսական տարվա օրինագծում բացակայում են հղումները Ազատության աջակցման 907 ակտի վրա:



Ադրբեջանական դիվանագետին արժի հիշեցնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Համաձայնեցման կոմիտեի զեկույցում կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ի վարչակազմից, որպեսզի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունը չխաթարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ չօգտագործվի հարձակման նպատակներով Հայաստանի դեմ, նողկան Վաշինգտոնը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցման 907 ակտի ուղումները:



Նշենք, որ Ազատության աջակցման 907 ակտի ուղումները ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունվել է 1991 թ-ն, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումից եւ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---