Հայաստան տանող գազամուղն ականազերծված է

PanARMENIAN.Net - Լուծվում է Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի եւ Հայաստանի գազամատակարարման վերականգնման հարցը:

Սակրավորներն ականազերծել են Ռուսաստանից Հայաստան գնացող գազամուղի ինգուշական հատվածը: Լուծվում է Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի եւ Հայաստանի գազամատակարարման վերականգնման հարցը:

Պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են կիրակի օրը ինգուշական Աչալուկի գյուղի շրջանում Հյուսիսային Օսեթիայի հետ վարչական սահմանի հարեւանությամբ: Սարքերը պատրաստվել են նռնակների հիման վրա:



Մոզդոկ-Թբիլիսի հիմնական գազամուղը մատակարարում է Հայաստանը, անցնելով Վրաստանի տարածքով, սակայն Վրաստանն ինքը գազ չի գնում Ռուսաստանից:



Կիրակի երեկոյան «Գազպրոմը» հաստատեց, որ պայթյունի սպառնալիքի կապակցությամբ «մի շարք գազատրանսպորտային օբյեկտների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է», հաղորդում է BBC-ին:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը, գազի առաքման հետ կապված իրավիճակը դեռ պարզ չէ: Այս պահի դրությամբ ռուսական գազը երկիր մուտք չի գործում: Ինչպես հավաստիացրել է ընկերության մամլո քարտուղարը, Աբովյանի գազապահեստարանի պաշարները բավարար են բնակչության անխափան մատակարարման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---