ԱՊՐԻԼԻ ՄԵԿԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱԼՏԵՐ ՇՎԻՄՄԵՐԸ15 փետրվարի 2002 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի մեկին Բաքու կժամանի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը: Ինչպես հայտնի է, ադրբեջանցի խորհրդարանականների կարծիքվ, հենց Շվիմմերն է, ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատման պահանջով բանաձեւի ընդունման «մեղավորը»: ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության անդամները նույնիսկ դիմել են Վեհաժողովի նախագահ Պետեր Շիդերին` բողոքելով գլխավոր քարտուղարից: Այդ կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի անձի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում բավականին սառն է: Այդ հանգամանքը կարող է դժվարացնել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդում զեկուցողի թեկնածության քննարկումը: Այս հարցը կդառնա կարեւորագույններից մեկը բանակցությունների ընթացքում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, զեկուցողի նշանակումը անընդհատ հետաձգվում է այն պատճառով, որ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ առաջարկված թեկնածությունների վերաբերյալ: Վալտեր Շվիմմերը կայցելի նաեւ Երեւան: Մոտ ժամանկներս տարածաշրջան կայցելեն նաեւ Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի նախագահ Անտանաս Վիլիոնիսը եւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիտեր Շվիդերը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |