ԱՄՆ-ն Իրանի վրա ազդելու նոր հնարավորություններ է որոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հավանություն են տվել մի օրինագծի, որը Բարաք Օբամային լրացուցիչ հնարավորություններ կտա Իրանի վրա ճնշում գործադրելու հմար` միջուկային ծրագիրը սահմանափակելու նպատակով:



Այդ փաստաթուղթը, որը դեռ պետք է հավանություն ստանա ամերիկացի սենատորների կողմից, նախատեսում է օժտել ԱՄՆ նախագահին նոր լիազորություններով` արգելել բիզնես վարել ԱՄՆ-ում այն ընկերություններին, որոնք ավտոմոբիլային վառելիք են տրամադրում Իրանին կամ օգնում են արտադրել այն երկրի ներսում:



Ներկայացուցիչների պալատում քվեարկության ավարտից հետո, նրա խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց, որ օրենսդիրների որոշումը պարզ ազդանշան է Իսլամական Հանրապետությանը, եւ որ Վաշինգտոնը կօգտագործի բոլոր միջոցները, որոնք կան նրա տրամադրության տակ, որպեսզի թույլ չտա, որ Իրանը միջուկային արսենալ ստանա:



Փորձագետները հասկանում են, որ ԱՄՆ սենատը կսատարի խորհրդարանի ստորին պալատի դիրքորոշմանը, սակայն, դեռեւս պարզ չէ, թե երբ համապատասխան հարցը կդրվի քվեարկության:



Օրինագծի ազդցության տակ են հայտնվում ոչ միայն Իրան բենզին առաքող ընկերությունները, այլ նաեւ փոխադրող տանկերների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունները, հաղորդում է BBC-ին:



Իրանը, որ նավթի խոշոր պաշարներ ունի, վառելիքի արտադրության հզորությունների պակաս է զգում, որի պատճառով էլ ներմուծում է սպառվող բենզինի 40 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---