Ստեփան Դեմիրճյան. Մադրիդյան սկզբունքները չի կարելի հայկական կողմի համար ձեռքբերում համարել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքները չի կարելի առաջընթաց համարել, քանի որ այդ փաստաթղթում լուծվում են գրեթե բոլոր հարցերը, իսկ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն հետաձգվում է անորոշ ժամանակով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:



Դեմիրճյանի խոսքով, 2010-ին միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեռքբերման հարցում կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, ինչին Երեւանը պետք է պատրաստ լինի: «Դա հասկանալի է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, որոնք բանակցությունների ներկայիս փուլը գնահատում են որպես առաջընթաց եւ նշում, որ 2010-ին կարելի է հասնել հակամարտության լուծմանը»,- նկատեց ՀԺԿ առաջնորդը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---