The California Courier. Բարաք Օբաման պետք է Էրդողանին «persona non grata» հայտարարեր

PanARMENIAN.Net - Սպիտակ Տանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունելու փոխարեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է նրան «persona non grata» հայտարարեր Հայոց ցեղասպանության մասին նրա արտահայտությունների համար: Այդ մասին իր շաբաթական էջում գրում է The California Courier հրատարակիչ եւխմբագիր Հարութ Սասունյանը:



«ՉնայածԷրդողանի եւՕբամայիմիջեւ «դիվանագիտականհաճոյախոսությունների» փոխանակմանը, ակնհայտէր երկուղեկավարների հանդիպման լարվածությունը: Համաձայն լրատվամիջոցների հաղորդագրությունների, նաեւ հաստատված Սպիտակ տան աղբյուրների կողմից` նախագահ Օբաման բացահայտորեն ասել է Էրդողանին, որ եթե թուրքական խորհրդարանը խելամիտ ժամկետում չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունել»,- իր հոդվածում նշում է Հարութ Սասունյանը:



Ինչպես գրում է հեղինակը, ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունները դատապարտելու փոխարեն շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի հետ երկխոսությունը: Հարութ Սասունյանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն բանին, որ ԱՄՆ հայերը նույնպես անհոգ գտնվեցին` չարտահայտելով իրենց զայրույթը: «Վաշինգտոնում Էրդողանը պետք է բախվեր վիթխարի հանրավաքների եւ բողոքի ցույցերի: Ցավոք սրտի, լռությունը Հայոց ցեղասպանության ժխտումը դարձնում է թույլատրելի գործելակերպ»,- գրում է The California Courier հրատարակիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---