55 մարզիկ կմասնակցի լողի Հայաստանի գավաթի առաջնությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-26-ին Երեւանի «DDB» մարզահամալիրի լողավազանում տեղի կունենա լողի Հայաստանի գավաթի առաջնությունը, որին կմասնակցեն 55 մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից: «Ծրագրում չորս մարզաձեւ է ընդգրկված` 50մ, 100մ, 200մ ազատ ոճով համալիր լողում»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:



Ըստ ֆեդերացիայի նախագահի, լողորդները կարող են բարելավել իրենց արդյունքներն ու Հայաստանի ռեկորդներ սահմանել: «Մրցաշարը բաց է, մասնակցում են տարբեր տարիքային խմբերի լողորդներ: Հաղթողը կարժանանա Հայաստանի գավաթին»,-ասել է Սաֆարյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---