Վերահսկողության ծառայություն. ՀՀ արդարադատության նախարարությունը նոտարական գրասենյակների գործունեությունը ըստ հարկի չի վերահսկել

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարությունը, որը նոտարական գրասենյակների գործունեությունը վերահսկող լիազոր մարմին է, 2009 թ. մի շարք բացթողումներ է թույլ տվել այդ ուղղությամբ: Ինչպես հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը` Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, բացթողումների մասին վկայում են ծառայության կատարած ստուգումները:



«2009 թ. ընթացքում ստուգվել է ընդամենը մեկ նոտարական գրասենյակ, որն իրենից որեւէ կարգապահական հետազոտում չի ներկայացնում: Մինչդեռ 10 նոտարական գրասենյակում կատարած ծառայության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ», - ընդգծել է ծառայության պետը: Նրա խոսքերի համաձայն, բացահատվել են 150 դեպք, երբ գործարքներ են կատարել այնպիսի անձինք, որոնք չեն ունեցել համապատասխան լիազորություն եւ կադաստրի որեւէ տեղեկանք:



Ինչպես հայտնել է հովհաննես Հովսեփյանը, բացահայտված բացթողումների արդյունքում 5 նոտարական գրասենյակի հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել: Կրկնակի ստուգումներից հետո իրավախախտումներ են բացահայտվել եւս 5 նոտարական գրասենյակներում:



Վերահսկողության ծառայությունը լուրջ խախատումներ է բացահայտել նաեւ հանրապետության բուհերում: Մասնավորապես մի բուհից մեկ այլ բուհ ուսանողների տեղափոխման գործընթացը ուղեկցվել է բազմաթիվ իրավախախտումներով: «Դեպքեր են եղել, երբ ուսանողը ոչ մի քննություն չի հանձնել տեղափոխման համար», - նկատել է Հովհաննես Հովսեփյանը:



Նա նաեւ նշեց ՀՀ բարձր որակավորման հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտված խախատումների մասին. «Մասնավորապես, հանձնաժողովը իրավական ակտ է կազմել, որը չի գրանցել ՀՀ արդարադատությունը», - նշել է ծառայության պետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---