Էրդողան. Թուրքիան Եվրոպայի համար կարող է պատուհան դառնալ դեպի Կովկաս եւ Կասպից ծովի տարածաշրջան

PanARMENIAN.Net - 46 տարի առաջ Թուրքիան պաշտոնապես ԵՄ-ը անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ փաստորեն 50 տարի առաջ, եւ չի համաձայնվի լիիրավ անդամակցությունից բացի այլ կարգավիճակի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ:



Օրինակ բերելով Nabucco էներգետիկ նախագիծը, վարչապետը ասել է, որ Թուրքիան Եվրոպայի համար կարող է պատուհան դառնալ դեպի Կովկաս եւ Կասպից ծովի տարածաշրջան:



Գերմանիայի ԱԳ նախարարը իր հերթին հայտարարել է, որ կոալիցիոն արձանագրությունում, որի հիմքի վրա ստեղծվել է նոր կառավարությունը, չի պարունակում «արտոնյալ գործընկերություն» արտահայտությունը, որը առաջարկվում է Թուրքիային որոշ երկրների կողմից, ԵՄ-ը լիիրավ անդամակցության փոխարեն, հաղորդում է TRT հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---