Անկարան ղարաբաղյան հակամարտության մեջ առանցքային խաղացող չէ

PanARMENIAN.Net -
Թուրքիայի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները կարեւոր են էներգետիկ առումոց, քանի որ երկրները մի շարք նախագծեր են իրականացնում այդ ոլորտում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Ընդ որում, նա մեկնաբանեց Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների առաջիկա հանդիպումը Մոսկվայում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երեւանում` ասելով, որ հանդիպումներն, ամենայն հավանականությամբ, տարբեր բնույթ են կրելու: «Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ պարզ չեն էներգետիկայի ոլորտում, եւ եթե դա կապենք Հարավային Կովկասի հետ, ապա ամեն ինչ կխճճվի»,- նշեց Արեշեւը:



Նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին եւ հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում Թուրքիայի շահագրգռվածությանը` ասելով, որ թեեւ Թուրքիան կարող է ազդել որոշ հարցերի վրա, ղարաբաղյան հակամարտության մեջ հիմնական խաղացողներն են մնում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: «Չնայած տարածաշրջանում իր ակտիվությանը, Անկարան այդ հարցում առանցքային խաղացող չէ եւ չի կարող ճեղքման հասնել»:



Արեշեւը մեկնաբանեց նաեւ Ռուսաստանին ուղղված թուրքական կողմի խնդրանքը` ավելի ակտիվ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` ասելով, որ Ռուսաստանն առանց այդ էլ անում է այն ամենը, ինչ կարող է, եւ որ այդ երկիրը չի կարող միայն մի կողմին օժանդակել:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---