Ադրբեջանցի իրավապահներին չեն թողել Բենանիյար մտնել

PanARMENIAN.Net - Չեղյալ է հայտարարվել իրավապահների այցը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բենանիյար գյուղ: Այդ մասին հաղորդեց իրավապահ Սահադաթ Բենանիյարլին, ով ծրագրում էր գյուղ այցելել այնտեղ կատարված միջադեպի առիթով:



Նրա խոսքով, այցը չեղյալ հայտարարելը կապված է այն բանի հետ, որ չհաջողվեց հանդիպման մասին պայմանավորվել Նախիջեւանի իրավապահ մարմինների ղեկավարների հետ. «Այդ այցի իրականացումը մեզնից չէ կախված: Այցը կարող է կայանալ միայն ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարարի հետ հանդիպման համաձայնություն ստանալու դեպքում»:



Իրավապահների խմբի այցը Բենանիյար այդ գյուղում կատարվածի առիթով եւ տեղում իրադրության պարզումը համաձայնեցվել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ, հաղորդում է APA-ն:



Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Աշուրի օրը Բենանիյար գյուղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Տեղեկատվության համաձայն, տեղի բնակիչների հանդեպ ուժ է կիրառվել, մի քանի հոգի ձերբակալվել են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---