Վարուժան Հակոբյանը կմասնակցի «Կորուսա» շախմատի փառատոնին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը, որը աշխարհի թիմային առաջնության շրջանակներում դարձավ աշխարհի արծաթե մրցանակակիր, հունվարի 16-31-ին Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում կմասնակցի «Կորուսա» շախմատի փառատոնի «B» մրցաշարին:



«B» մրցաշարից բացի, կան նաեւ «A» եւ «C» մրցաշարեր, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 14-ական շախմատիստ, նրանք խաղալու են շրջանակային համակարգով:



Խաղերի օրերն են` հունվարի 16-19, 21-24, 26, 27, 29-31-ը, հանսգտի օրերն են հունվարի 20, 25-ն ու 28-ը:



Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքի Շախմատի փառատոնը միջազգային մրցաշար է, որը տեղի է ունենում ամեն տարի:



Ժամանակի հսկողությունը հետեւյալն է` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով 61-րդ քայլից սկսած, եթե մասնակիցներն ունեն միավորների նույն քանակը: 14 գրոսմայստերներ խաղում են շրջանակային համակարգով «A», «B» եւ «C» մրցաշարերում:



2008 թվականի մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---