Հայկ Դեմոյան. «Թուրքիան երրորդ հնարավորությունը կարող է չունենալ»

PanARMENIAN.Net - Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումից հետո այդ գործընթացում դադարը կանխատեսելի էր: Այն կարելի է անվանել նաեւ ֆուտբոլային դիվանագիտության ավարտ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ցեղասպանության թանգարան - ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը : Նրա խոսքերի համաձայն, Սահմանադրական դատարանի որոշումից հետո Թուրքիան փորձեր էր անում միջոցներ ձեռք առնել ստեղծված իրավիճակն իր օգտին ուղղելու համար, որպեսզի իրեն ապահովագրի գերտերությունների հավանական ճնշումից: «Թուրքիայի դժգոհությունը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առիթով` արձանագրությունների ստորագրումից հետո Անկարայի երկրորդ փորձն է հայերին նախապայմաններ առաջադրելու, ընդ որում` բանավոր», - ասել է Հ. Դեմոյանը, ավելացնելով, որ այս փորձը կթուլացնի առաջին նախապայմանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ պետք է ընթանա :



Միեւնույն ժամանակ նա չբացառեց, որ Թուրքիան առաջ կքաշի նաեւ երրորդ նախապայմանը, ինչը կվերաբերի Հայաստանի ՍԴ որոշման եւ Հայաստանի Սահմանադրության այն կետերին, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մասին են: Դեմոյանի կարծիքով, այդպիսի գործողությունները եւ նախապայմանների լեզուն միջազգային կազմակերպությունները կարող են չհասակնալ:



Ըստ Դեմոյանի, 1998 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Թուրքիան կորցրեց Հայաստանի հետ հարցերը լուծելու իր առաջին հնարավորությունը: «Հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման դեպքում Թուրքիան կրկին կհայտնվի «կոտրած տաշտակի առաջ»: Թուրքիան երրորդ հնարավորությունն այլեւս կարող է չունենալ», - նշել է Հայկ Դեմոյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը:



2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---