Ի տարբերություն Բաքվի, պաշտոնական Երեւանը գերադասում է գործել, ոչ թե խոսել

PanARMENIAN.Net - Բաքվի այսպես կոչված քարոզչական «հարձակումները» հիստերիայի ու այլատյացության պատճառ են հանդիսանում, ինչը խոչընդոտներ է ստեղծում բանակցային գործընթացում: Բաքվի այսպես կոչված քարոզչական «հարձակումները» հիստերիայի ու այլատյացության պատճառ են հանդիսանում, ինչը խոչընդոտներ է ստեղծում բանակցային գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:



«Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Հայաստանը չի արձագանքում Բաքվի հայտարարություններին, ես այդ կարծիքի չեմ: Հաճախ իրենք ադրբեջանցիներն են ուղիներ որոնում` մեր հայտարարություններին պատասխանելու համար: Անհրաժեշտ է տարանջատել քարոզչությունը, հակաքարոզչությունը եւ պաշտոնական դիրքորոշման դրսեւորումը: Հարկ չկա ամեն անգամ պատասխանել նրանց հայտարարություններին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, երբ խոսքը գնում է հայտարարությունների կամ գործի մասին, ինքը գերադասում է գործը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---