«Արմենտելը» վաճառքի է հանել SIM-քարտեր` վճարային տերմինալների միջոցով

PanARMENIAN.Net - «Արմենտել» ՓԲԸ-ը հայտարարում է վճարային տերմինալների միջոցով SIM-քարտերի վաճառքի մեկնարկի մասին` Mega Pay վճարային տերմինալի միջոցով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում առաջին անգամ հաճախորդը կարող է ձեռք բերելBeeline կանխավճարային համակարգի SIM-քարտ` վճարային տերմինալի միջոցով: Բավական է միայն ընտրել համարը եւ հաշիվը լիցքավորելու համար գումար մուտքագրել:



Սուրհանդակն անվճար կառաքի քարտը հաճախորդին, կվերցնի անձնագրի պատճենը եւ կիրականացնի ձեւակերպումը: «Մենք մեր ապրանքը առավելագույնս հարմարավետ ենք դարձնում` օգտագործելով ոչ միայն մեր փորձն ու հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլեւ մեր գործընկերների հետաքրքիր առաջարկները: Արդեն Beeline ցանցի բաժանորդ դառնալն ավելի հեշտ է: Դա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր արժեւորում են իրենց ժամանակը եւ ձգտում են ստանալ լավագույն ծառայություններ», - նշել է «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:



Սկզբնական շրջանում ծառայությունը հասանելի է լինելու միայն Երեւանում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline ամենատարածված սակագնային պլանը` «Քեզ համար էքսկլյուզիվ», Mega Pay համակարգի 250 տերմինալներից մեկի միջոցով: Դրա համար տերմինալի Beeline բաժնում անհրաժեշտ է ընտրել «Գնել համար» ենթաբաժինը եւ հետեւել հրահանգներին: Հաճախորդը կարող է իր ցանկությամբ ընտրել համարը, որից հետո հաճախորդին կառաջարկվի մուտքագրել գումարը, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվին: տերմինալը կտա կտրոնը, որում նշված կլինի կոնտակտային հեռախոսահամարը: Զանգահարելով այդ համարին` հաճախորդն ասում է իր հասցեն եւ SIM-քարտի առաքման համար հարմար ժամը: Այս նախնական փուլում առաքումն իրականացվելու է միայն Երեւանում:



Այսօր Հայաստանում տեղադրված է 336 Mega Pay վճարային տեմինալ, որոնցից 250-ը` Երեւանում:



«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված - բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի - տվայների փոխանցման ծառայություններ անլար - ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նա- լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում - Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---