ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆԸ»

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանը միացել է այսպես կոչված «Օլիմպիական հաշտեցման» մասին համաձայնագրին: Այդ սիմվոլիկ փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են ռազմական գործողություններ չծավալել Օլիմպիական խաղերի ընթացքում: Ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 8-24-ը ամերիկյան Սոլք-Լեյք Սիթի ամերիկյան քաղաքում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել նաեւ Հունաստանի, Թուրքիայի, Ալբանիայի, Բոսնիայի, Բուլղարիայի, Խորվատիայի , Չեխիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի, Հորդանանի եւ Մառոքոյի ներկայացուցիչները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---