ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Հայաստանի կառավարությունում սպասվում են հերթական կադրային փոփոխությունները: «Արմինֆո» գործակալության տվյալներով, հունվարի վերջին-փետրվարի սկզբին սպասվում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի պաշտոնանկությունը: Ամենայն հավանականությամբ, նախարարի հնարավոր պաշտոնանկության պատճառ կարող են դառնալ անհաջող բանակցությունները հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհ հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության հետ: Գործակալությունը տեղեկություն չունի այն մասին, թե ով կփոխարինի նրան: Սպասվում է նաեւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի պաշտոնանկությունը: Հիշեցնենք, նախարարի մինչեւ Նոր տարին արված այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է նվազագույնի հասցնի համագործակցությունը Միջազգային Արժութային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի հետ, ինչը հարուցել էր ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ երկրի քաղաքական ղեկավարության դժգոհությունը: Երրորդ մարդը, որը կլքի կառավարությունը, կդառնա գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը, որը ներկայումս իր արձակուրդն է անցկացնում Ֆրանսիայում: Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հերքեց լուրերն այն մասին, որ ինքը նշանակվելու է նախարարական պաշտոններից որեւէ մեկում: Նրա խոսքերով, ոչ վարչապետից, ոչ Հայաստանի նախագահից նա նման առաջարկ չի ստացել: Ավելին, քաղաքապետը հայտարարել է, որ եթե նույնիսկ նրան առաջարկեն այլ պաշտոն, նա դժվար թե համաձայնվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---