4 շախմատիստներ կիսում են առաջին տեղը «Ջիբրալթար օփըն» մրցաշարում

PanARMENIAN.Net -
«Ջիբրալթար օփըն» շախմատի մրցաշարում, որտեղ հանդես է գալիս հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), փետրվարի 3-ին կխաղարկվի 9-րդ տուրը:



Մովսիսյանն հանդիպել է հույն գրոսմայստեր Ստելիոս Հալկիասի հետ եւ հաղթել է նրան: Մինչ մրցաշարի ավարտը մեկ տուր է մնացել եւ առաջին տեղը 7 միավորներով կիսում են Մովսիսյանը, Վալիեխո Պոնսը (Իսպանիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Յան Գուստաֆսոնը (Գերմանիա):



Վերջին տուրում Մովսիսյանը կհանդիպի առաջատարներից մեկի` Յան Գուստաֆսոնի հետ:



Սերգեյ Մովսիսյանը Սլովակիայում բնակվող հայազգի շախմատիստ է: 1994-թն տեղափոխվել է Չեխիա: 2002 թ-ց Ներկայացնում է Սլովակիան: Համբուրգի (1997), Սարաեւոյի (2002, 2007), Սանկտ Պետերբուրգի (2007), Վեյք-ան-Զեեի (2008) մրցաշարերի հաղթող է: Տիրապետում է 8 լեզուների: Կինը` չեխ շախմատիստուհի Պետրա Կրուպկովան է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---